Գերմանիայի ոստիկանությունը փախստականների ընդունման կենտրոնում Ալժիրի քաղաքացու է ձերբակալել: Տղամարդուն կասկածում են նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչություններին մասնակցության մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Կասկածյալին ձերբակալել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Արնսբերգ քաղաքում:
Նշվում է, որ տղամարդը փախստականների ընդունման կենտրոնում տեղեկություններ էր տարածում ռումբի, ինչպես նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաքին սպառնացող սարսափների մասին:





























