Եվրամիությունը պետք է սկսի սեփական անվտանգության գլոբալ ռազմավարությունը մշակել: Եվրոպական պաշտպանական գործակալության համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մեզ պաշտպանական ոլորտում գործողությունների եվրոպական ծրագիր է անհրաժեշտ»,- նշել է նա:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մոգերինին նաեւ առաջին անգամ հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է մեծացնեն ռազմական ծախսերը:





























