Հարկային արտոնությունները Հայաստանի բյուջեին արդեն շուրջ 420 մլրդ դրամ են արժենում (ընթացիկ փոխարժեքով՝ 870 մլն դոլար - խմբ.): Նոյեմբերի 16-ին Հայաստանի խորհրդարանում 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Արտոնությունները բյուջեին արդեն 380 մլրդ դրամ էին արժենում, իսկ նոր արտոնությունները դրան ավելացրեցին եւս 41 մլրդ: Նախարարի խոսքով, սա նշանակում է, որ այդքան միջոցներ չեն մուտքագրվի բյուջե:
«Մենք հասկանում ենք, որ դա օգնում է տնտեսության ակտիվացմանը, բայց գիտենք, որ ստիպված ենք վճարել դրա համար»,- հավելեց նախարարը:





























