Կոտայքի մարզում այսօր՝ նոյեմբերի 16-ին հնչած կրակոցների հետեւանքով մահացած երեք տղամարդկանցից երկուսը եղբայրներ են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից` տեղեկություններ չհաղորդելով նրանց ինքնության վերաբերյալ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այժմ քննություն է տարվում՝ հանգամանքները պարզելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում կրակել են մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով երեք տղամարդ է մահացել՝ երկուսը տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին:





























