Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նոյեմբերի 17-ին Ելիսեյան պալատում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ավելի վաղ Օլանդը հայտարարել էր, որ առաջիկա օրերին մտադիր է հանդիպել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հետ՝ ահաբեկչության դեմ համատեղ սպայքարի հարցեր քննարկելու նպատակով: