ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկա օրերին կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի շուրջ բանաձեւի հարցը: ՌԻԱ Նովոսստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը:

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ էր արել սեղմ ժամկետներում նիստ գումարել եւ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ բանաձեւ ընդունել:

«Ես տեղյակ եմ նախագահ Օլանդի հայտարարությունների մասին: Մենք սպասում ենք, թե երբ ենք դրանով զբաղվելու»,- հայտարարել է Ռայքրոֆթը: