Տպավորություն է ստեղծվում, որ Կառավարությունում յուրաքանչյուրն իր համար 4-ական ավտոմեքենա է ուզում: Նոյեմբերի 16-ին Հայաստանի խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:

2016 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է 85 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերել: Այդպիսով, ընդհանուր առմամբ ծառայողական մեքենաների թիվը կհասնի 1.072-ի: Համեմատության համար, ըստ պատգամավորի, Դանիայում դրանց թիվն ընդամենը 23-ն է:

«Բայց ես հասկանում եմ, ձեզ պետք է հասցնել 2 հազարի, որպեսզի յուրաքանչյուր պաշտոնյա 4 մեքենա ունենա: Դուք խոշոր մասշտաբներով են հետաքրքրվում»,- հայտարարեց պատգամավորը: