Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից զոհվածների հիշատակին նվիրված երթ եւ մոմավառություն է տեղի ունեցել Գյումրիում:

Գյումրեցի ուսանողների կազմակերպած երթին միացել են նաեւ մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Երթի մասնակիցները

քայլել են դեպի քաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ ծաղկեպսակներ են դրել ու մոմավառություն իրականացրել: Երիտասարդներն իրենց հետ տարել են պաստառներ, որոնցով կոչ են արել վերջ տալ ահաբեկչությանը եւ իրենց համերաշխությունն են հայտնել ֆրանսիացիներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 132 մարդ։