Հանքավանում եռակի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ ոստիկանությունը օպերատիվ գործողություն է իրականացնում, NEWS.am-ի թղթակիցը ինքնաձիգներով զինված իրավապահների է հանդիպել անգամ Արշակունյաց պողոտայում։
Ոստիկանությունում մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ իրենք կասկածյալ ունեն, որի ինքնությունը, սակայն չի հաղորդվում՝ ելնելով նախաքննության շահերից։ Առայժմ ձերբակալված չկա, սակայան ոստիկանությունը հույս ունի առաջիկա ժամերի ընթացքում հայտնաբերել հանցագործության հեղինակին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանքավանի «Տաք ջուր» կոչվող վայրում կրակել են մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով երեք տղամարդ է մահացել՝ երկուսը տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննություն է տարվում՝ հանգամանքները պարզելու համար:





























