Հրանտ Դինքի սպանության իրականացման համար 22 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը նոր ցուցմունքներ տալու պահանջով դիմել է դատարան։

Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝  Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն հայտնել է, որ անչափահասների համար նախատեսված դատարանում 22 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթի դատական գործը միացվել է Դինքի սպանության գլխավոր գործին, որն ընթանում է ծանր հանցագործությունների գործերով Ստամբուլի 5-րդ դատարանում։

Դինքի փաստաբանը նշել է, թե Օգյուն Սամասթը դիմել է դատարանի նախագահին՝ խնդրելով իրեն  Քոջաելիի բանտից տեղափոխեն Ստամբուլի բանտերից մեկը, որպեսզի Դինքի սպանության գործերով նոր ցուցմունքներ տա։