«Ռոստելեկոմ» ընկերությունն, այսօր՝ նոյեմբերի 17-ին, գործընկերոջ՝ «Վեգա» ընկերության ընդարձակ սրահում ներկայացրել է հեռուստատեսության նոր՝ ОТТ (ՕԹԻԹԻ) ծառայությունն ու գործընկերոջ հետ իրականացվող համատեղ ակցիան։
Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ռոստելեկոմի» տեխնոլոգիական նորույթը՝ «ОТТ (Over the top) հեռուստատեսություն» ծառայությունը, լիովին նոր առաջարկ է շուկայում, որը հնարավարություն է տալիս վայելել ընկերության կողմից տրամադրվող հեռուստատեսային ծառայությունը՝ ունենալով ընդամենը 2,5Մբ/վ ինտերնետ հասանելիություն եւ ամենակարեւորը՝ անգամ այնտեղ, որտեղ «Ռոստելեկոմը» հասանելիություն չունի կամ որտեղ օգտվում են այլ ինտերնետ օպերատորների ծառայություններից։
«ОТТ հեռուստատեսություն» ծառայությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդներին օգտվելու բոլոր հիմնական գործառույթներից, որոնք հասանելի են վերջերս «Ռոստելեկոմի» կողմից գործարկված IPTV հեռուստատեսության ծառայությունում՝
- Ժամանակակից եւ հետաքրքրաշարժ հեռուստաալիքների դիտում
- Մինչեւ 5 օր վաղեմության հաղորդումների դիտում(TVOD),
- Մուլտիսքրին մինչեւ 5 էկրանի վրա(Սմարթֆոն, պլանշետ),
- Ֆիլմադարանի եւ Ֆիլմերի փաթեթների դիտում,
- Եթերի տեսագրում,
- Այլ հնարավորություններ։
Ի ուրախություն բոլորի,այսօր եւեթ «Ռոստելեկոմի» գործընկեր «Վեգա»խանութների ցանցում 149,000 եւ ավելի գումարի տեխնիկա եւ ապրանքներ գնելու դեպքում յուրաքանչյուր գնորդ անվճար կստանա SmartBox սարքն ու 6 ամիս բաժանորդագրություն «Ռոստելեկոմի» «ОТТ հեռուստատեսություն» ծառայությանը, ինչի համար կվճարի «Վեգա» ընկերությունը։ Հետագայում՝ 7-րդ ամսից սկսած, ծառայությունից օգտվել ցանկանալու դեպքում գնորդներին անհրաժեշտ կլինի ընդամենը լիցքավորել հաշիվը։
Ամանորի շեմին «Ռոստելեկոմի» եւ «Վեգա» ընկերության կողմից այս առաջարկը կատարյալ նվեր կդառնա յուրաքանչյուր ընտանիքի համար։
Այսպիսով, «Ռոստելեկոմը» հետեւողական քայլերով խոշորածավալ ներդրումներ է իրականացնում հայաստանյան հեռուստադիտողներին լավագույն եւ գերժամանակակից ծառայություններ մատուցելու համար։
.jpg)
.jpg)
.jpg)





























