Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը չի առաջադրվի Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: Այդ մասին նոյեմբերի 17-ի մամուլի ասուլիսին ասել է ՀՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: 

Նրա խոսքով, խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան  2017-ին` համամասնական ընտրական համակարգով:   «Մենք պիտի ամեն ինչ անենք, որ որեւէ քաղաքական ուժ այդ ընտրություններին մեծամասնություն չստանա: Իսկ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են 2018-ին: Ո՞վ կարող է ինձ ասել, թե ներկայիս համակարգում ինչն է Հանրապետական կուսակցությանը եւ Սերժ Սարգսյանին խանգարում վերարտադրվել», - հարց է տվել Վարդանյանը: Պատգամավորը չի համաձայնել այն փաստարկներին, թե սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն չի ունենա: «Գործող համակարգի պայմաններում ի՞նչն է Սերժ Սարգսյանին խանգարում մեծամասնություն ունենալ Ազգային Ժողովում, 2018-ին վարչապետ դառնալ եւ ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում», - եզրափակել է Աղվան Վարդանյանը: