«Հատուցումն անխուսափելի է» հեշթեգը նոյեմբերի 17-ին Twitter-ի ռուսալեզու սեգմենտում ամենահայտնի արտահայտություններից մեկն է եղել, հայտնում է Lenta.ru-ն։
Բառակապակցությունը վերցված է ՌԴ նախագահ վլադիմիր Պուտինի հայտարարությունից, որն արվել էր ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի զեկույցից հետո, որով նա հայտնել էր, որ Եգիպտոսում Airbus А321 ռուսական օդանավի կործանումը ահաբեկչություն է եղել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Airbus A321 օդանավը կործանվել էր Սինայի թերակղզում։ Օդանավի 217 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները զոհվել են։





























