ԱՄՆ-ն եւ կոալիցիան Սիրիայում անում են ամեն բան, որպեսզի «Իսլամական պետությունը» թուլացնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերը։ Սակայն միաժամանակ նրանք չեն ցանկանում, որպեսզի ծայրահեղականները գրավեն իշխանությունը։ Այս մասին «Ռոսիա 1»-ին ասել է ՌԴ արտգոծնախարար Սերգեյ Լավրովը։

«Ահաբեկիչների դիրքերին նրանց հասցրած հարվածներն ու այդ հարվածների վերլուծությունը թույլ են տալիս ենթադրել, որ նրանք հարվածել են ընտրովի, ահաբեկիչներին խնայելով եւ մեծ մասամբ ձեռք չեն տվել ԻՊ այն ստորաբաժանումները, որոնք կարող էին լրջորեն նեղել Սիրիայի կառավարական բանակին»,- նշել է նա։

Լավրովի խոսքով՝ դա շատ վտանգավոր եւ միաժամանակ երկիմաստ խաղ է։ «Նրանք ուզում են, որ ԻՊ-ը հնարավորինս արագ թուլացնի Ասադին, սակայն միաժամանակ չեն ուզում ամրապնդել ԻՊ դիրքերը»,- ասել է Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։