Ռուսաստանի բանկային ոլորտը «լայնածավալ ճգնաժամ» է ապրում, սակայն շուկայում իրավիճակը, ծանր լինելով հանդերձ, վերահսկելի է, լրագրողներին հայտնել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը:
«Այն, ինչ այժմ տեսնում ենք, լայնածավալ բանկային ճգնաժամ է: Մենք տեսնում ենք բանկային սեկտորի զրոյական եկամուտը, հսկայական պահուստների ձեւավորում, ԿԲ-ն ստիպված է բանկային սեկտորը մաքրել այն բանկերից, որոնք բանկ չեն իրականում: Ընդհանուր առմամբ բանկային սեկտորում իրավիճակը շատ բարդ է, բայց արդեն վերահսկելի է»,-պարզաբանել է Գրեֆը:
Նրա խոսքով, ներկայիս ճգնաժամն ամենաերկարատեւը եղավ վերջին 20 տարվա ընթացքում, իսկ վատթարագույն հետեւանքներից հնարավոր եղավ խուսափել սոսկ 2008-2009-երի ճգնաժամի փորձի եւ պետության ժամանակին միջամտության շնորհիվ:
Նա հավելել է, որ բանկային տուրքերի մաքրումը դեռեւս մի քանի տարի կտեւի եւ լուրջ փորձություն կլինի բանկերի համար, տեղեկացնում է RBK-ն:
Գրեֆը նշել է, որ 2016-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կշարունակի նվազել, իսկ նավթի գինը կպահպանվի մեկ բարելի դիմաց 50 դոլարից բարձր նիշի սահմաններում:




























