Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողները ժողովրդին ուզում են համոզել, որ հանրաքվեում մարդկանց կարծիքից ոչինչ կախված չէ։Նման պահվածքը սխալ է։ Այս մասին նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ անվիճելի է, որ Հայաստանում քչերն են փոփոխություն պահանջում։ Բայց դրանք հնարավոր են միայն իշխանության արմատական փոփոխության, խորհրդարանական համակարգի անցնելու, ընդդիմության դերը բարձրացնելու եւ դատական համակարգի անկախության եւ վերջապես ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու իրական հնարավորության դեպքում։ «Մեր կարծիքով նոր Սահմանադրությունը կլուծի այդ հարցերը։ «Ոչ» ասողները ցավոք սրտի չեն ցանկանում բովանդակային քննարկումներ անցկացնել։ Ըստ էության, նրանք «այո» են ասում 2005թ. սահմանադրությանը, որին ժամանակին «ոչ» էին ասում»,- հավելեց Վարդանյանը։