Հայաստանի իշխանություններն ուզում են բոլորին համոզել, թե Սահմանադրական փոփոխություններից հետո իրենք արդարության օրինավոր հրեշտակներ են դառնալու:  Այդ մասին նոյեմբերի 17-ին Հայաստանի խորհրդարանում ասել է Հայ ազգային կոնգրեսի խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը: Նա սահմանադրական փոփոխությունների բոլոր հակառակորդներին նոյեմբերի 20-ին ժամը 17.00-ին ազատության հրապարակում հանրահավաքի է հրավիրել:  

Զուրաբյանի խոսքով, իշխանությունը տապալել է երկրի կառավարումը եւ իր դիրքն օգտագործում է միայն հարստացման համար` ժողովրդին դատապարտելով աղքատության եւ արտագաղթի:  Իսկ որպեսզի մարդկանց համոզեն, թե Սահմանադրությունը փոփոխվելու կարիք ունի, իշխանությունը թիվ մեկ քննադատն է դարձել` հայտարարելով կոռուպցիայի եւ սոցիալական խնդիրների մասին: 

«Նրանք ուզում են մարդկանց համոզել, թե օրինավոր հրեշտակներ կդառնան:  Նրանք այդ ինչ կարծիք ունեն իրենց երկրի քաղաքացիների մասին, եթե կարծում են, թե մարդիկ ուզում են փոխել Սահմանադրությունը, բայց ոչ իշխանություններին: Ընդդիմությանը առաջարկվում է համաձայնել Սերժ Սարգսյանի ցմահ իշխանությանը, փոխարենը տեղ ստանալ կերակրամանի կողքին: Իհարկե մենք չեն ընդունում այդ պայմանը: Ընդդիմության իրավունքների ապահովման համար անհրաժեշտ է վերականգնել ազատ եւ արդար ընտրությունները: Դա լիովին բավարար է իշխանությունը փոխելու համար», - հավելել է նա: