ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համատեղ գործողություն է սկսում Սիրիայի հյուսիսային սահմանը վերահսկողության տակ վերցնելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

«Սիրիայի հյուսիսային սահմանի 75 տոկոսը վերահսկողության տակ է վերցվել։ Մենք Թուրքիայի հետ գործողություն ենք սկսում մնացած 98 կմ-ը մեր վերահսկողության տակ վերցնելու համար»,- ասել է Քերրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Զանգվածային օդային գործողություն սկսելու նպատակով ԱՄՆ-ը Թուրքիայի հարավում՝ Ինջիրլիք բազայում, ուժեղացնում է կոալիցիայի ավիախումբը։ Գործողության նպատակը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ԻՊ-ից Ջարաբուլուս, Ազազ եւ Մարի քաղաքներն ազատելն է։