Հայաստանում սպաների ընտանիքներին կօգնեն փոքր բիզնեսի համար արտոնյալ վարկերը։ Այս մասին նոյեմբերի 17-ին ՀՀ խորհրդարանում 2016թ. բյուջեի քննարկման ժամանակ, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ես չեմ ասում, որ պետք է սպաներին առաջարկել բիզնեսով զբաղվել, խոսքը նրանց ընտանիքի անդամների մասին է։ Եթե նրանք կարող են փոքր գործ բացել, թող պետությունը նրանց օգնի։ Ինչու ոչ, դա կօգնի համալրել զինվորականների ընտանեկան բյուջեն, կխթանի պայմանագրային ծառայության»,- ասել է Մինասյանը։