2015թ. սկզբից Հայաստանի պոլիկլինիկաներում սքրինինգ է անցել 450 հազար մարդ։ Այս մասին ՀՀ խորհրդարանում նոյեմբերի 17-ին՝ 2016թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Նա նշել է, որ բնակչության ստուգումներն անցկացվում են 2015-2017թթ. Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակներում եւ ընդգրկում են զարկերակային ճնշման, շաքարային դիաբետի եւ արգանդի վզիկի քաղցկեղի ստուգումները։ Ստուգումներն անցկացվում են բնակչության ռիսկային խմբերի, այդ թվում՝ 35-68 տարեկան կանանց շրջանում։
Ծրագիրը կշարունակվի նաեւ 2016թ. ասել է նախարարը։





























