Առաջիկա 5 տարվա ընթացքում Առողջապահության նախարարությունը կիրականացնի «Վերահսկիր շաքարախտը, առողջ ապրիր» ծրագիրը: Այդ մասին նոյեմբերի 17-ին Հայաստանի խորհրդարանում ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

Ծրագիրը նախատեսված կլինի առաջին տեսակի շաքարախտով հիվանդ մինչեւ  22 տարեկանների համար: Նախատեսվում է նրանց ինսուլինային ներարկիչ-գրիչներ բաժանել:

Բացի այդ, նախատեսվում է 4 ուսումնական կենտրոն կառուցել, որտեղ գլիկոհեմոգլոբինի անալիզի սարքեր կտեղադրվեն: Կենտրոնները նաեւ թեստ-ժապավեններ կստանան: 

Կենտրոնում նաեւ կտեղադրվեն Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի կողմից ընտրված ուսումնական սարքեր: