Հայաստանում 2016-ին կսկսվի միջուկային բժշկական կենտրոնի կառուցում: Այդ մասին նոյեմբերի  17-ին  Հայաստանի խորհրդարանում 2016-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

2016-ին շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի  800 հազար դոլար: Բացի այդ, բուժման ուղեցույցներ կմշակվեն եւ բուժման որակի վերահսկողության կենտրոն կստեղծվի: Այդ նպատակի համար  95 հազար դոլար կհատկացվի: