Թուրքիայի Ագային մեծ ժողովի 26-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում տեղի ունեցած երդման արարողությանը քուրդ կին պատգամավոր Լեյլա Զանան «թուրք ազգ»  կապակցության փոխարեն օգտագործել է «Թուրքիայի ազգեր» բառակապակցությունը։

Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում կրկին երդման արարողության ժամանակ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  կին պատգամավորներից Լեյլա Զանան ճգնաժամ է առաջացրել։ Նա երդումը սկսել է քրդերենով, իսկ տեքստի այն հատվածը որտեղ գրված է թուրք ժողովուրդ, Լեյլա Զանան կարդացել է Թուրքիայի ազգեր»։

Առաջին նիստը ղեկավարող տարիքով ամենաավագ պատգամավոր Դենիզ Բայքալը հայտարարել է, թե Լեյլա Զանայի երդումն անվավեր է ճանաչում եւ առաջարկել նորից երդվել, սակայն Լեյլա Զանան չի արձագանքել։