Հոգեբան, լրագրող 37-ամյա Նազենի Ղարաբաղցյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին մահացել է հիվանդանոցում:
Նազենի Ղարաբաղցյանը նոյեմբերի 11-ին վրաերթի էր ենթարկվել, եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ Նազենի Ղարաբաղցյանը ստացել էր գանգուղեղային ծանր տրավմա, միացված էր արհեստական շնչառական ապարատին: Կինը ենթարկվել էր վիրահատության, որից հետո սակայն վիճակի որեւէ փոփոխություն չի նկատվել, եւ գիտակցության չգալով՝ այսօր առավոտյան մահացել է:
Նշենք, որ Նազենին գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի դուստրն է, ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ դուստր:





























