Թուրքիայում ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման առաջին նիստից հետո նախագահ Էրդողանը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարել է կազմել կառավարություն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 17-ի երեկոյան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուին։ Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է որպես խորհրդարանում մեծամասնություն կազմած կուսակցության ղեկավար կազմել կառավարություն։





























