Ռուսական ատոմային էլեկտրակայաններում անվտանգության ուժեղացված ռեժիմ է սահմանվել: Այս մասին նոյեմբերի 17-ին հաղորդվել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի կայքում: Հաղորդագրության համաձայն, «ուժեղացված ռեժիմի դեպքում ԱԷԿ-ի պահպանությանը լրացուցիչ ուժեր են ներգրավվում»:

«Ներկայում Ռուսաստանի բոլոր ԱԷԿ-ներում հանգիստ իրավիճակ է, աշխատում են 29 էներգաբլոկներ, 5-ը վերանորոգվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ Lenta.ru-ի, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն ջանքեր է ձեռնարկում քաղաքացիների անվտանգությունը եւ հանրային վայրերի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար: