Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել է ահաբեկիչներին պատժել առանց դատի եւ քննության: Այս մասին նա գրել է «ВКонтакте» սոցցանցի իր էջում:
«Առաջարկում եմ ձերբակալված ահաբեկիչներին կապել ԻՊ-ի դիրքերի վրա հարձակվող անօդաչու սարքերին եւ նետել նրանց համախոհների գլխին: Ոչ մի դատական նիստ պետք չէ»,- կարծում է Կադիրովը:
Նրա կարծիքով, իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցները պետք է կենտրոնանան A321 օդանավում ահաբեկչության կազմակերպիչների որոնման ուղղությամբ: «Նրանք բոլորը պետք է ամենադաժան եւ ցուցադրական պատժի ենթարկվեն: Նրանց պետք է գտնել՝ որտեղ էլ թաքնվելիս լինեն, Սահարայի անապատում, թե Անտարկտիդայում»,- նշել է Կադիրովը:





























