Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 17-ին օրենք է ստորագրել, որը թույլատրում է երկրի տարածք օտարերկրյա զինվորականների մուտքը՝ բանակային զորավարժությունների մասնակցելու նպատակով: Այս մասին ասված է երկրի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Փաստաթղթի համաձայն, թույլատրվում է ԱՄՆ-ի բանակային ստորաբաժանումների, ՆԱՏՕ-ի անդամ այլ պետություների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ-պետությունների ժամանումն Ուկրաինա: Ընդհանուր առմամբ, մինչեւ նոյեմբերի վերջ Ուկրաինա 2.500 զինվորականներ կժամանեն եւ կկարողանան երկրի տարածքում գտնվել մինչեւ 61 օր:

Բազմազգ զորավարժությունները մեկնարկում են նոյեմբերի 23-ին, Յավորովսկում: