Ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով Ռոսավիացիան ուժեղացնում է ռուսական օդանավերի անվտանգության միջոցառումները:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նոյեմբերի սկզբին Ռոսավիացիան Ռուսաստանի դաշնության բոլոր օդանավակայաններին ավիացիոն անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու հրահանգ է ուղարկել: Այստեղ հայտարարել են, որ փոխադրողներն ու օդանավակայանները պետք է պատրաստ լինեն ստեղծված իրավիճակում լրացուցիչ ծանրաբեռնվածության՝ նշելով, որ սա ժամանակավոր բնույթ է կրելու:

Ավելի վաղ ավիաընկերություններից մեկի աղբյուրը տեղեկացրել էր, որ ռուսական փոխադրողներին խորհուրդ են տվել ուժեղացնել անվտանգության միջոցառումները դեպի 47 երկրներ թռիչք կատարելիս: