«British Airways» ավիաընկերության՝ Լոնդոն-Բոսթոն չվերթն իրականացնող օդանավի ուղեւորը թռիչքի ժամանակ փորձել է ուժով բացել ինքնաթիռի դուռը:

ABC հեռուստաալիքի փոխանցմամբ, տղամարդուն հենց օդանավում ձերբակալել են, իսկ Բոսթոնում հանձնել են ոստիկաններին:

Ըստ REN.TV-ի, իրավապահները պարզում են ձերբակալվածի անձը, ինչպես նաեւ փորձում հասկանալ նրա արարքի պատճառներն ու շարժառիթները: