Հենց Թուրքիան է սատարում «Ջեբհաթ ան-Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին: Ֆրանսիական Valeur Actuel ամսագրին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք «Թուրքիան երկակի խաղ է խաղում» ահաբեկչության դեմ պայքարի հարցում, Ասադն ասել է. «Ավելի շուտ՝ Արեւմուտքը չի հասկանում իրավիճակը՝ կուրացած նրանով, ինչ տեղի է ունենում Թուրքիայում: Հենց Թուրքիան է սատարում «Ջեբհաթ ան-Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին: Հենց նա է ձեր երկրներ միլիոնավոր միգրանտների ուղարկում: Լավ կլիներ ավելի ուշադիր հասկանայիք, թե ինչ է անում Էրդողանը»,- Ասադի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:





























