Թբիլիսիում փորձել են թալանել «Պրոկրեդիտ բանկի» մասնաճյուղը։ Ինչպես պատմել են ականատեսները, կողոպուտը փորձել է կատարել բժշկական դիմակով անձը, որը մտել է բանկի մասնաճյուղն այն պահին, երբ այնտեղ հաճախորդներ են եղել, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Այս պահին հայտնի չէ, թե հաջողվել է արդյոք նրան գումար տանել։

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։