Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ Սիրիայում բրիտանացիների ցանկացած ռազմական գործողություն օրինական է լինելու, եթե անգամ ՄԱԿ ԱԽ-ն համապատասխան որոշում չկայացնի, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
«Ցանկացած գործողություն, որը մենք կձեռնարկենք, օրինական կլինի եւ կօգնի պաշտպանել մեր երկիրն ու մեր քաղաքացիներին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի առջեւ։
Վարչապետը նշել է, որ նման իրավիճակներում նախընտրելի է ունենալ ՄԱԿ ԱԽ լիակատար աջակցությունը, սակայն հավելել է, որ չի կարող հույսը դնել ԱԽ անդամների դիրքորոշման վրա։





























