ԱՄԷ-ի պատմության մեջ առաջին անգամ Դաշնային ազգային խորհրդի` խորհրդարանի առավելապես խորհրդատվական գործառույթներ ունեցող համարժեքի նախագահ կին է ընտրվել, չորեքշաբթի տեղեկացնում է էմիրաթյան WAM լրատվական գործակալությունը:  

Խորհրդի նախագահ դարձած Ամալ Աբդալլա ալ-Քուբեյսին առաջին էմիրաթցի կինն է, որն այդ օրենսդրական մարմնում է հայտնվել 2006-ի ընտրությունների արդյունքում:   Գործակալության տվյալների համաձայն, ամբողջ արաբական աշխարհում սա առաջին դեպքն է, երբ կինը խորհրդարանի նախագահ է դառնում,  տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:

ԱՄԷ-ի դաշնային ազգային ժողովը կազմված է  40 մարդուց, որոնք ընտրվում են ուղիղ քվեարկությամբ, մյուս կեսը նշանակվում է յոթ էմիրությունների կառավարիչների կողմից: