Վերջին երկու օրվա ընթացքում Սաուդյան Արաբիայում ջրհեղեղի հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել, որոնց թվում վեց երեխա կա: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով  Associated Press-ին:

Նրա տվյալներով, երեխաները զոհվել են Յանբու եւ Հաիլ նահանգներում, ինչպես նաեւ Ջիդդա քաղաքում: 

Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախօրեին Ջիդդա եւ Մեքքա քաղաքների բնակիչներին կոչ էին արել չլքել իրենց տները: Թագավորության քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ նկատի առնելով եղանակային պայմանները, Մեքքայի եւ Ջիդդայի բնակիչներիների համար շատ դժվար է փողոց դուրս գալը: 

Քաղաքում հորդառատ անձրեւներն ու փոթորկի ուժ ունեցող քամիները չեն դադարում: Փողոցները ջրով են լցվել, դրանցով մեքենաները դժվարությամբ են առաջանում: 

Փակվել են դպրոցներն ու պետական հաստատությունները: