Ֆրանսիայում չորեքշաբթի գիշեր ստուգումների հերթական ալիքն է ծավալվել. գիշերվա ընթացքում իրավապահ մարմինները 118 խուզարկություն են անցկացրել եւ ձերբակալել են 25 մարդու, ասվում է երկրի ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Խուզարկության ընթացքում ոստիկանները 34 միավոր զենք են հայտնաբերել, ինչպես նաեւ թմրանյութերի 16 թաքստոց:
Ֆրանսիայում տներում իրականացվող խուզարկություններն արդեն երրորդ գիշերն են շարունակվում: Երկուշաբթի գիշերը ոստիկանները 168 խուզարկություն են անցկացրել, հաջորդ գիշեր` եւս 128-ը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆրանսիայում արտակարգ դրություն է մտցվել այն բանից հետո, երբ ուրբաթ երեկոյան մի շարք ահաբեկչական գործողութուններ էին տեղի ունեցել: Անհայտ մարդիկ կրակ էին բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն էր որոտացել «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարեւանությամբ` Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական խաղի ընթացքում, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ընթացքում անհայտ անձինք հանդիսատեսների էին պատանդ վերցրել: Վերջին տվյալներով, 129 մարդ զոհվել է, ավելի քան 350-ը վիրավոր է:





























