Երեւանում այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Սիլիկյան թաղամասի գերեզմանոցից այրված վիճակում հիվանդանոց տեղափոխված տղամարդը գիտակցության չգալով մահացել է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մահացածը 35-ամյա Սարգիս Բ.-ն էր:

Դեռեւս հայտնի չէ՝ տեղի ունեցածը ինքնահրկիզում է, թե դժբախտ պատահար: