Սեն Դենիում վնասազերծված կասկածյալների խումբը նոր ահաբեկչություններ էր նախապատրաստում Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ եւ Դեֆանս գործարար թաղամասում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով France 2 հեռուստաալիքին:
Նոյեմբերի 17-ին Սեն Դենիում հատուկ գործողություն է անցկացվել՝ նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունները կազմակերպելու մեջ կասկածվողներին բռնելու համար: Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսի փոխանցմամբ, 2 կասկածյալ է ոչնչացվել: Խոսքը մեկ տղամարդու եւ մեկ կնոջ մասին է: Առաջինին ոչնչացրել է դիպուկահարը, իսկ կինը վերջին պահին կարողացել է գործի դնել պայթուցիկ սարքը:
Միաժամանակ, ահաբեկչության նախապատրաստմանը մասնակցության մեջ կասկածվող 7 մարդ է ձերբակալվել:





























