Երեւանի Սիլիկյան թաղամասից այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված 35-ամյա տղամարդու մարմնի մակերեսի 97 տոկոսն այրված է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին կենտրոնից՝ նշելով, որ տղամարդը հիվանդանոց ընդունվելուց 5 րոպե անց մահացել է:
«Վերին շնչուղիների 20 տոկոսն էլ է այրված եղել»,- ասացին հիվանդանոցից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. նոյեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. Սիլիկյան թաղամասի գերեզմանոցից այրված վիճակում հիվանդանոց տեղափոխված տղամարդը գիտակցության չգալով մահացել է: Մահացածը 35-ամյա Սարգիս Բ.-ն է:
Մահվան հանգամանքները պարզվում են:





























