«Իսլամական պետության» գրոհայինները հրապարակել են լուսանկար, որում, ըստ նրանց պնդումների, պատկերված է Եգիպոսում ռուսական օդանավը պայթեցրած ինքնաշեն ռումբը, հաղորդում է Jerusalem Post–ը։
Լուսանկարում «Շվեփս գոլդ» զովացուցիչ ըմպելիքի մետաղյա տարա է, պայթուցիչ եւ ռումբը գործի գցող մեխանիզմը։
Նրանք հրապարակել են նաեւ անձնագրեր, որոնք ըստ նրանց, պատկանում են մահացած ռուսներին։
ԻՊ–ի Dabiq ամսագրում հրապարակված լուսանկարների վավերականությունը դեռեւս չի հաստատվում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթի Airbus A321 օդանավը կործանվել էր Սինայի թերակղզում։ Օդանավի 217 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները զոհվել են։ Ռուսաստանը արդեն հայտարարել է, որ օդանավը պայթեցրել է Իսլամական պետությունը։






























