Ֆրանսիայի ահաբեկիչների զենքի մատակարարման տարանցիկ ուղիներից մեկը կարող էր լինել Չեխիան, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում անելով չեխական Lidovky կայքին։
Ըստ կայքի` ապրիլին Չեխիայի ոստիկանությունը Սլովակիայի հետ սահմանից ոչ հեռու ձերբակալել է Ֆրանսիայի երկու քաղաացու, որոնց մեքենայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք։
Նոյեմբերի 13–ի երեկոյան Փարիզում ահաբեկչական պայթյուններին zոհ է գնացել 129 մարդ, մոտ 300–ը վիրավորվել են։





























