Ամերիկյան Eagles of Death Metal խմբի երգը, որի փարիզյան համերգի ժամանակ նոյեմբերի 13-ին տեղի էր ունեցել ահաբեկչություններից մեկը, 52 կետով բարելավել է դիրքերը եւ հայտնվել Մեծ Բրիտանիայի այս շաբաթվա լավագույն 100 երգերի 44-րդ հորիզոնականում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով բրիտանական պաշտոնական երաժշտական հիթ-շքերթները կազմող Official Chart Company-ին:
Խմբի երկրպագուները համացանցում արշավ են սկսել, որի նպատակն է խմբի երգերը բարձրացնել վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականներ՝ ի հիշատակ Փարիզի ահաբեկչությունների զոհերի:
Երկրպագուները որոշել են համատեղ ուժերով հիթ-շքերթների առաջատարը դարձնել «Save A Prayer» երգը:





























