Նիգերիայի Կանո քաղաքում երկու պայթյունների հետեւանքով մահացել է 50 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հաղորդումէ «Սինխուա» գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ երկու մահապարտ կանայք պայթեցրել են իրենց բջջային հեռախոսների քաղաքային շուկայում:
Փորձագետները նշում են, որ հանցագործության մեջ երեւում է «Բոկո Հարամ» արմատական խմբավորման ձեռագիրը, որը պարբերաբար դիվերսիաներ է իրականացնում Նիգերիայի հյուսիս-արեւելքում եւ հյուսիսում:
Նոյեմբերի 17-ի երեկոյան նիգերական մեկ այլ՝ Յոլա քաղաքում, ահաբեկչական հարձակում էր իրականացվել, որի հետեւանքով 32 մարդ էր վիրավորվել եւ 80-ը մահացել:





























