Հայաստանի 2016 թվականի պետբյուջեի նախագծի ծախսային մասում պետական պարտքի մասն աճում է: Նոյեմբերի 18-ին Հայաստանի Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Ստեփա Դեմիրճյանը:

Եթե 2015 թվականի նախագծով նախատեսվում էր պետբյուջեից պետական պարտքի սպասարկման համար հատկացնել ծախսերի 5.7%-ը, ապա 2016 թվականի նախագծով այն արդեն ասել է 99 մլրդ դրամի կամ 7.2%-ի:

Պետական պարտքը կազմում է 5 մլրդ 565 մլն դրամ կամ ՀՆԱ-ի գրեթե 50%-ը, սակայն տնտեսությունը շարունակում է անկում ապրել: Հայաստանի Ռուսաստան արտահանումը 2015 թվականի առաջին 9 ամիսներին կրճատվել է 30%-ով: Մանրածախ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 80 մլրդ դրամով:

«Այս ամենը սխալ կառավարման եւ իշխանությունների հակաժողովրդական քաղաքականության արդյունք է»,- հայտարարեց Դեմիրճյանը: