2016 թվականին սոցիալական ծախսերը կկազմեն Հայաստանի ՀՆԱ-ի 7.4%-ը: Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ սոցապահովության ընդհանուր ծախսերը կկազմեն 405 մլրդ դրամ, դրանցից 365 մլրդ-ը՝ նախարարության կառավարմամբ:
Նշված 365 մլրդ դրամի հիմնական մասը՝ 68.5%-ը կամ 250 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 520 մլն դոլար), բաժին է ընկնում կենսաթոշակներին:
22.5%-ը կամ 82 մլրդ դրամ էլ (շուրջ 170 մլն դոլար) կազմում են նպաստները:
Եվս 3.5%-ը կամ 12.5 մլրդ դրամ (շուրջ 26 մլն դոլար) կծախսվի զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց կամ նրանց ընտանիքներին տրամադրվող պատվո վճարումների համար:





























