Ֆրանսիայի քաղաքացին, որը ահաբեկիչներին է տրամադրել Սեն Դենիի իր բնակարանը, 2008 թվականին 8 տարվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BFM հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով, նա մահացու ծեծի է ենթարկել մի մարդու:

Ավելի վաղ բնակարանի սեփականատերը հեռուստաալիքին տված հարցազրույցում պնդել էր, որ ոչինչ չի իմացել այն մասին, որ իր բնակարանը վարձով վերցրած անձինք ահաբեկիչներ են: