Սիրիայում Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ կապի գծերն ամեն օր ստուգվում են: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:

«Մենք ամեն օր փորձարկում ենք կապի այդ գիծը, բայց ես դա շփում չէի կոչի: Դա պարզապես կապի ստուգում է»,- հայտարարել է Ուորենը:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերին համաձայնություն էին ձեռք բերել Սիրիայի օդային տարածքում կոնֆլիկտներից խուսափելու վերաբերյալ արձանագրության շուրջ: