Եվրամիությունը պետք է սեփական բանակը ստեղծի: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
«Ես ասել եմ, որ հանդես եմ գալիս եվրոպական բանակի ստեղծման օգտին, եւ քննադատության եմ ենթարկվել: Հիմա ակնհայտ է, որ մենք պետք է շատ ներդրումներ կատարենք՝ իսկական եվրոպական պաշտպանական քաղաքականություն ստեղծելու համար»,- ասել է նա:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Յունկերը նաեւ ընդգծել է, որ առանց Ռուսաստանի անհնար է Եվրոպայում անվտանգություն կառուցել: «Առանց Ռուսաստանի Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունն անհնար է»,- ասել է գործիչը՝ հավելելով, որ ԵՄ-ն, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն պետք է համագործակցեն, երբ խոսքն ահաբեկչության դեմ պայքարի մասին է:





























