Ֆրանսիայի ՆԳՆ-ն դիմել է Twitter եւ Facebook սոցիալական ցանցերի ղեկավարությանը՝ պահանջելով ջնջել Bataclan համերգասրահում ահաբեկչությունից անմիջապես հետո արված լուսանկարը: Դրանում զոհվածների մարմիններն են: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP գործակալությանը:
Գերատեսչությունն ընդգծել է, որ նման հրապարակումը մարդու արժանապատվության կոպտագույն ստորացում է:
Հաղորդվում է, որ ներկայում համացանցի ֆրանսիական հարթակի օգտատերերի համար այդ լուսանկարը փակ է մոխրագույն ֆիլտրով, սակայն մյուս երկրների օգտատերերին այն դեռեւս հասանելի է:






























