Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ձերվակալել են Ջիզրեի քաղաքապետ Լեյլա Իմրեթին։
Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 18-ին Դիարբեքիրի Մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում ոստիկաններն առանց բացատրություն տալու ձերբակալել են Ջիզրեի քաղաքապետ Լեյլա Իմրեթին։
Նշենք, որ թուրքական իշխանությունների հրահանգով քրդաբնակ քաղաքների բազմաթիվ քուրդ քաղաքապետեր են ձերբակալվել։





























